ԱԺ նախագահը շնորհավորել է Դոնբասի ժողովրդին

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։  Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը:

«Կարծում ենք նման ճանաչումը հիմք կհանդիսանա արտաքին սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովմանը և միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։

Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ի դեպ, աղբյուրը հետգրությամբ տեղեկացնում է նաև, որ այս պահին ԱՀ ԱԺ նախագահի աշխատասենյակում ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընթանում է խորհրդակցություն, որի արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի։