Ադրբեջանի միլի մեջլիսը հայտնել է Երևան ժամանող պատգամավորների անունները

Ադրբեջանի միլի մեջլիսը հայտնել է Երևան ժամանող պատվիրակության անդամների անունները:

«Երեքշաբթի՝ փետրվարի 22-ին, Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենան Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի նիստերը, որոնց կմասնակցեն ադրբեջանցի պատգամավորները»,- մեջբերում է haqqin.az-ը միլի մեջլիսի մամուլի ծառայության հաղորդագրությունը։

Ինչպես հայտարարել են խորհրդարանում, միջոցառմանը ներկա կլինեն Եվրանեսթի ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամներ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը: Պատգամավորները կհնչեցնեն նիստերում քննարկվելիք հարցերի վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշումը։