Կիպրոսի թուրքերը խուճապի մեջ են

Մեր մոլորակը փետրվարի 16-ին ականատես եղավ թուրքական աննախադեպ լկտիության հերթական դրսևորմանը։ Թուրքերն այս անգամ «հարձակում են սկսել» Կիպրոսի Հունական ուղղափառ եկեղեցու վրա։ Նախ, հակիրճ խոսենք այն մասին, թե թուրքերը ինչ են «ներկայացնում» որպես Հունական ուղղափառ եկեղեցուն ուղղված մեղադրանք՝ աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկին: Եվ ուղղափառ եկեղեցու, ուղղափառ քրիստոնյաների դեմ թուրքերի վերջին, հերթական ոտնձգությունները լավագույն ապացույցն են, որ թուրքերի հետ հարաբերություններում ոչ մի «խաղաղության դարաշրջան» չի կարող լինել։

Ճիշտ է՝ այս անգամ լկտիություն է ցուցաբերում ոչ թե ինքը Թուրքիան, այլ այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», այսինքն՝ թուրք օկուպանտները, ովքեր ամենաուղղակի առնչություն ունեն ժամանակին Հյուսիսային Կիպրոսում ապրած հույների և հայերի ցեղասպանության հետ։ Այսպիսով, «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության արտաքին գործերի նախարարությունը» մեղադրել է Կիպրոսի ուղղափառ եկեղեցուն (այսինքն՝ Կիպրոսի Հունական ուղղափառ եկեղեցուն) ռազմականացման (միլիտարիզացիայի) մեջ, հայտնում է թուրքական պետական ​​Anadolu գործակալությունը։ Թուրք օկուպանտների հայտարարության մեջ ասվում է. «Մեր նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ կիպրահունական կողմը վերջերս ուժեղացրել է իր ռազմական գործողությունները և որոշ երկրների հետ անցկացվող զորավարժությունները։ Այս անգամ մամուլը հայտնել է Կիպրոսի հույն քահանաների կրակային հրաձգային ուսուցման միջոցառումների մասին, որոնք կազմակերպել էր Կիպրոսի հունական ազգային գվարդիան՝ Հույն ուղղափառ եկեղեցու հետ համագործակցությամբ։ Զարմանալի չէ, որ Հույն ուղղափառ եկեղեցին, ջանք չխնայելով կղզում թուրքական գոյության դեմ թշնամանք պահպանելու համար, ներքաշվեց նման սադրիչ գործողության մեջ։ Մենք խստագույնս դատապարտում ենք հրաձգության այս վարժությունը և լավագույն հրաձիգ քահանաների պարգևատրումը։ Նմանապես, նախկինում մամուլում գրվել է, որ Հույն ուղղափառ եկեղեցին մասնակցել է Կիպրոսի հունական ազգային գվարդիայի նմանատիպ զորավարժություններին և ֆինանսավորել Կիպրոսի հունական ազգային գվարդիան: Այս թշնամական արարքը, որին ականատես եղավ ողջ աշխարհը, ցույց տվեց Կիպրոսի հույների և Հույն ուղղափառ եկեղեցու ղեկավարության հիմնարար նպատակը։ Շատ կարևոր է, որ միջազգային խաղացողները, որոնք իբր աջակցում են կղզու վերաբերյալ համաձայնագրին, լռել են այս տեսանյութերի մասին: Կիպրոսի հարավային մասում կիպրահույների վարչակազմի կողմից զենքի և ռազմական գործունեության շարունակականությունը վկայում է այն մասին, որ կիպրաթուրք ժողովուրդը իրավացիորեն համարում է Հայրենիք-Թուրքիայի կողմից գործնական երաշխիքը՝ որպես իր ինքնիշխան պետության գոյության անհրաժեշտ պայման»։

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև Սփյուռքի բոլոր հայերը չեն կարող չնկատել, որ Կիպրոսի թուրք օկուպանտների հայտարարությունը պարունակում է տխրահռչակ երկակի ստանդարտների և բացարձակ անբարոյականության վառ դրսևորումներ։ Աշխարհը հիանալի գիտի, որ թուրքերը անբարոյական են ու հանցագործ, և Կիպրոսի վերաբերյալ թուրքերի հայտարարություններում երկակի ստանդարտները չպետք է զարմացնեն։ Դրանք պետք է սթափեցնեն՝ թուրքերի հետ «խաղաղություն ու սեր» երազողներին։ Այդ թվում մեզ մոտ՝ Հայաստանում։ Բայց, այնուամենայնիվ, մենք հարց կտանք. միգուցե այն արտատարածաշրջանային ուժերը, որոնք այժմ «հովանավորում» են «հայ-թուրքական հաշտեցման» հերթական ջանքերը, ուշադիր հետևում են հայկական լրատվամիջոցների հրապարակումներին և կտեսնեն, որ հայերի մեծ մասն անկեղծ և խիստ համոզված հակաթուրքական են, ոչ թե «թուրքական լոլիկի» և թուրքիզմի «սիրահարներ»: Եվ նրանք իրենց խնամակյալ թուրքերին ու Երևանի թուրքամետ գործակալներին կփոխանցեն մեր հարցը. Եթե, ըստ թուրքական տրամաբանության, Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան և կղզու օկուպացված հատվածում թուրքերի խամաճիկ «պետականության» առկայությունը «օրինական է», ապա ո՞րն է Արցախի Հանրապետության պետականության անօրինականությունը, գոնե 1994 թվականից ի վեր ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը, ոչ էլ համաշխարհային հանրությունը պարզապես չե՞ն ուզում նկատել։  Կիպրոսի թուրքը օտար է, եկվոր, օկուպանտ է։ Եթե ​​օկուպանտը «կարող է» ստեղծել «պետականություն» օկուպացված հողի վրա, ապա ինչպե՞ս կարող է արցախահայության համար «անհնար» լինել սեփական հողի վրա վերստեղծել պետականությունը։

Իհարկե, մենք պատասխանները չենք տեսնի, չենք ստանա. թուրքերը դեռևս ունեն հուսալի պահապաններ և դաշնակիցներ՝ ի դեմս ԱՄՆ-ի, Իսրայելի, Անգլիայի, ամբողջ համաշխարհային սիոնիզմի և նրանց վերազգային մարմինների։ Թուրքերին դեռ համառորեն պաշտպանում են բոլոր մակարդակներում։ Հիշեցնենք, որ օկուպացված Հյուսիսային Կիպրոսի տարածքում թուրքական զինված ուժեր կան։ Իսկ հետաքրքիրն այն է, որ Անկարան չի թաքցնում, որ Թուրքիան և միայն հենց Թուրքիան է օկուպացրել Հյուսիսային Կիպրոսը, ոչ թե կիպրացի թուրքերը «սեփական պետություն են ստեղծել»։ Դրա հետ մեկ տեղ, եվրոպական երկրները չեն շտապում չեղարկել Թուրքիայի հետ Եվրամիության մաքսային միությունը՝ ԵՄ լիիրավ անդամ Կիպրոսի դեմ թուրքական ագրեսիայի պայմաններում։ Արդյո՞ք այս դեպքում ոչ միայն Հայաստանի, այլև Կիպրոսի հույներն ու Հունաստանի իշխանությունները չեն հասկանում, թե իրականում ով է ոգեշնչում թուրքերին շարունակել Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան և մշտական ​​հակահունական սադրանքները։ Եթե ​​չեն հասկանում, ապա մենք սահմանում կտանք՝ Արևմուտքն է թուրքերի պաշտպանը Կիպրոսում… Բայց անընկալելի է մի շարք երկրների եռակի «դիրքորոշումը», օրինակ՝ Ռուսաստանի, դատելով Թուրքիայի հետ մերձեցման «ռուսական քաղաքականությունից»։ Մոսկվայում նստած  իշխանությունները կրկին «չնկատեցին», որ փետրվարի 18-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրք լրագրողների հետ զրույցում արտահայտել է Անկարայի դիրքորոշումը «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության» վերաբերյալ, որը, ըստ Ռուսաստանի իշխանությունների՝ պարզապես գոյություն չունի, քանի որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է։ Ընդ որում, այս Աքարը հերթական հակառուսական հայտարարությունն է արել. «Մենք առաջին իսկ օրվանից դեմ ենք եղել Ղրիմի օկուպացմանը։ Մենք նաև ասել ենք, որ աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և մեր դիրքորոշումը չենք փոխել»։

Այստեղ մենք կավելացնենք՝ թուրքերը Ղրիմը չեն համարում ուկրաինացիների տարածք։ Թուրքերը միշտ ասում են, որ Ղրիմը «Ղրիմի թաթարների ազգային տարածքն է», իսկ իրենց՝ Ղրիմի թաթարներին անվանում են միայն «Ղրիմի ԹՈՒՐՔԵՐ», ոչ թե Ղրիմի թաթարներ։ Բայց այս ամբողջ պատմության մեջ Կիպրոսի օկուպանտների ու նախարար Աքարի հայտարարություններում դրական նշույլ է նկատվում, ասել է թե՝ հույների մտքին մի բան կա։ Իսկ թուրքերին օրեցօր պատում է աճող խուճապը, եթե նրանք որոշում են թիրախ դարձնել ոչ թե Կիպրոսի Հանրապետությունը, այլ Կիպրոսի Հունական ուղղափառ եկեղեցին՝ որպես մեղադրանքի թիրախ։ Ինչպես ասում են՝ Ինշալլահ, թուրքեր, վախեցեք միշտ և ամենուր (և ոչ միայն Կիպրոսում…) հատուցումներից: Հունական Նեմեսիս Աստվածուհին պարբերաբար արթնանում է և վրեժխնդիր է լինում զավթիչներից…

Սերգեյ Շաքարյանց