Արթուր Սարգսյանը մերժել է իր նկատմամբ վաղեմության կիրառման հիմքով քրեական գործի կարճումը

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի է ունենում  Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր՝ Արթուր Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատաքննությունը։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը տեղեկացնում է, որ Արթուր Սարգսյանին Դատարանն առաջարկել է  կիրառել վաղեմություն և գործն ավարտել։

«Սակայն Արթուր Սարգսյանը մերժեց և առաջարկեց շարունակել դատական պրոցեսը՝ համոզված լինելով, որ արդարադատությունը ի վերջո կհաղթի և հասարակությունը կիմանա սույն քրեական գործի շինծու լինելու ողջ էությունը»,-գրել է Հովսեփյանը։