ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 17-ին նիստ է հրավիրել։ Այն վարել է հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, օրակարգում «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (երկրորդ ընթերցում) քննարկման հարցն էր։

«Հանձնաժողովի նախագահ տեղեկացրել է, որ ԱՀ Կառավարության կողմից գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել։ Փաթեթի վերջնական տարբերակը ներկայացրել է պատգամավոր Արթուր Հարությունյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քվեարկության արդյունքներով նախագիծը դրական եզրակացությամբ 2-րդ ընթերցմամբ ներկայացվելու է փետրվարի 18-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։