Եվ երբ այս մարդիկ այսօր՝ այս տարիքում, ընտրում են չարին, նրանք պատասխանատու են Աստծո և Հայաստանի առաջ․ Էլբակյան

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

  • Աստված ասում է՝ «ամենայն որում շատ տուաւ, շատ խնդրեսցի ի նմանէ, եւ որում բազում աւանդեցաւ, առաւել եւս պահանջեսցեն ի նմանէ» (Ղկ․ ԺԲ։48)։ Եթե ավելի պարզ, ապա ում շատ է տրվել, նրանից ավելի շատ է պահանջվելու։
  • Կան մարդիկ, որոնց Աստված ի ծննդենե զրկել է, քիչ է տվել։ Օրինակ՝ գյուղական խոնավ տնակ է տվել, անբերրի կամ անջրդի հող, աղքատություն ու ցածր կրթական հնարավորություններ։ Եվ երբ այդ մարդիկ այսօր՝ մեծ տարիքում, ընտրում են չարին, նրանցից շատ քիչ բան կարելի է պահանջել, որովհետև նրանց քիչ է տրվել։
  • Նկարի մարդկանց Աստված տվել է մեկնարկային լավ պայմաններով ընտանիք, ուսում, գիտական կարիերայի չընդհատված հնարավորություններ, պաշտոն և այլն։ Եվ երբ այս մարդիկ այսօր՝ այս տարիքում, ընտրում են չարին, նրանք պատասխանատու են Աստծո և Հայաստանի առաջ։

 

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից