ԵՄ երկրների ղեկավարները կքննարկեն իրադրությունն Ուկրաինայի շուրջ

Եվրամիության անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարները փետրվարի 17-ին Ուկրաինայի շուրջ իրադրությանը նվիրված արտակարգ, ոչ պաշտոնական գագաթնաժողով կանցկացնեն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրախորհրդի ներկայացուցիչ Բարենդ Լեյթսը:

Նա նշել է, որ քանի որ հանդիպումը ոչ պաշտոնական է լինելու, դրա արդյունքներով որևէ փաստաթղթի ընդունում չի նախատեսվում: