Լավրովը Բայրամովի հետ քննարկել է եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել` անդրադառնալով ԼՂ հակամարտության թեմային։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումներին։

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 15-ին, Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Քննարկվել էին երկկողմ և տարածաշրջանային հրատապ հարցեր, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։

Քննարկվել էր նաև ՀԱՊԿ-ում փոխգործակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի նախագահությունը: