Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին

Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի բնակիչները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին։ Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը եկել է այնտեղ, լսել բնակիչների պահանջը և խոստացել, որ բնակիչներին մտահոգող խնդիրը կլուծվի։

Այսօր վաղ առավոտից Մարմարաշեն համայնքի բնակիչները մեքենաներով փակել էին Երևանից Արարատի մարզ տանող միջպետական ճանապարհը և կաթվածահար են արել երթևեկությունը Մասիսի գյուղեր տանող ուղղությամբ։ Մարմարաշենցիները կառավարությունից պահանջում են վերականգնել Երևան-Մարմարաշեն տրանսպորտային երթուղին։