Նիկոլ Փաշինյանը Մյունխենում Ալիևի հետ էտ խայտառակ բանավեճից հետո լակել ա ու մտել ա փաբ, մյունխենյան սկզբունքներ ա գրել․ Աշոտյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն իհարկե ուսումնասիրվելու են ու դա չի անելու Քոչարյան Անդոն, ԱԽՔ-ը, Նիկոլը։ Դա արվելու է իշխանափոխությունից հետո՝ ողջ ճշմարտությունը բացահայտելու համար, որ մարդիկ չվախենան ու պատմեն, թե ինչպես է ՄՈԲ-ը տապալվել, ինչպես են մարդկանց տարել առաջնագիծ ու թողել անտեր, ինչպես է զորքը չկոորդինացված եղել, դիվանագիտական ինչ մեծագույն սխալներ եք արել։ Ֆեյսբուքյան եթերում այսօր հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մյունխենում Ալիևի հետ էտ խայտառակ բանավեճից հետո լակել ա ու մտել ա փաբ, մյունխենյան սկզբունքներ ա գրել։ Երբ հելնում ասում էր, որ Մինսկի խմբի համանախագահները պետք է գնան, իրեն բացատրեն հիմնարար սկզբունքներն ինչ են, ինչից հետո կասի՝ դա ընդունում է, թե՝ ոչ։ Էտ բոլորը պարզվելու են, բայց ոչ ձեր օրոք։ Մարդասպանը չի կարող քննել իր իսկ մարդասպանությունը»,- ասել է Աշոտյանը։
Մանրամասն՝ տեսանյութում