Վստահաբար կարող ենք ասել՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թ. օրենքը լավագույններից է աշխարհում․ Թաթոյան (տեսանյութ)

Հաճախ մարդկանց տեսանելի չէ այն մասնագիտական աշխատանքը, որ կատարվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներսում։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Այդ հարցում կարևոր են կառուցվածքային ճիշտ բաժանումներն ու աշխատանքի ճիշտ կազմակերպումը, ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը:

Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Պաշտպանի աշխատակազմում, որոնք ապահովեցին աշխատանքի դրական արդյունք տարիների պայքարով կայացած այս հաստատության համար:

«Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016թ. սահմանադրական օրենքը լավագույններից է աշխարհում․ փոփոխություններով ապահովեցինք բոլոր անհրաժեշտ երաշխիքները, որոնք զերծ են պահում Օմբուդսմանի հաստատությունն արտաքին ճնշումներից և տալիս են անկախ գործելու բոլոր հիմքերը»,- պատմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ նախորդ տեսանյութերին ծանոթացեք հետևյալ հղումներով:

Անհատական գործերով աշխատանք՝ https://bit.ly/3GlHzOE

Կանանց իրավունքների պաշտպանություն՝ https://bit.ly/3rrSYI9

Երեխաների իրավունքներ՝ https://bit.ly/3gsr6xp

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն՝ https://bit.ly/3uJEZzQ

Աշխատանքը COVID-19 համավարակի ընթացքում՝ https://bit.ly/3gEZ6H7