Անգլո-սաքսոններին պատերազմ է պետք. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ ազգային անվտանգության օգնական Ջեյք Սալիվանի և Վաշինգտոնի այլ պաշտոնյաների հայտարարությունները Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի «ռազմատենչ» պլանների մասին, հայտարարել է, որ դա ցույց է տալիս ԱՄՆ-ի շահագրգռվածությունը հակամարտությունում։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Սպիտակ տան հիստերիան ցուցադրական է, քան երբևէ: Անգլո-սաքսոններին պատերազմ է պետք: Ամեն գնով: Սադրանքները, ապատեղեկատվությունն ու սպառնալիքները սեփական խնդիրները լուծելու սիրված մեթոդ են: Ամերիկյան ռազմաքաղաքական մեքենայի գլանակը պատրաստ է նորից անցնել մարդկանց կյանքով: Ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես են բացահայտվում միլիտարիզմը և կայսերական նկրտումները», – ՏԱՍՍ-ին ասել է նա:

Ավելի վաղ Սալիվանը պնդում էր, որ Ռուսաստանը կարող է ագրեսիվ քայլեր ձեռնարկել Ուկրաինայի դեմ Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ի գնահատականներով՝ Ռուսաստանը Ուկրաինա հնարավոր ներխուժման դեպքում կարող է գրավել երկրի խոշոր քաղաքները, այդ թվում՝ Կիևը։