Բրիտանացիները Բայդենին խնդրել են հետաձգել Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» ամսաթիվը

Բրիտանական «Դեյլի մեյլի» ընթերցողները ծաղրել են ԶԼՄ-ների այն տեղեկությունները, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ զրույցում փետրվարի 16-ը նշել է Ուկրաինա՝ Ռուսաստանի «ներխուժման» ամսաթիվ։ Այս մասին գրում է  «ՌԻԱ Նովոստին» մեջբերելով մի քանի ընթերցողների մեկնաբանություններ։

«Իսկ չորեքշաբթի ժամը քանիսի՞ն»։

«Նա վստա՞հ է, որ չորեքշաբթի, ինչո՞ւ ոչ հինգշաբթի կամ ուրբաթ»:

«Չեմ կարող չորեքշաբթի: Հինգշաբթի կամ ուրբաթ ինձ ավելի հարմար է, բայց ամեն դեպքում լավ կլիներ ավարտել մինչև հանգստյան օրերը»։

«Պուտինը չի կարող ներխուժել չորեքշաբթի, ես վարսավիրանոց պիտի գնամ»:

Օգտատերերը հիշել են նաև նախորդ դեպքերը, երբ ԱՄՆ ղեկավարությունը հայտարարություններ էր արել՝ առանց ապացույցների։

Լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուրների, գրել էին, որ  երեկ երեկոյան Բայդենը արևմտյան առաջնորդների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին սկսելու է «ներխուժում» Ուկրաինա։ Հրապարակումներում այս խոսքերի հաստատում չկա։