Իտալիայում հերթական անգամ ժայթքել է Էտնա հրաբուխը

Երեկոյան և ուրբաթ գիշերը Սիցիլիայում տեղի է ունեցել Էտնա հրաբխի հերթական ժայթքումը:

Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) տվյալներով՝ ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավ-արևելյան խառնարանում՝ մոտ 2900 մետր բարձրության վրա՝ ութ կիլոմետր բարձրության վրա երկինք նետելով մոխիր և ծուխ։

Էտնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ 2013 թվականի հունիսին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 2017 թվականի մարտին Սիցիլիայում հրաբխի հերթական ժայթքման ժամանակ տասը մարդ վիրավորվել էր։ Էտնայի ժայթքումները հաճախ հանգեցնում են հրաբխի տարածքում օդային տարածքը փակելու անհրաժեշտության: