ԱՄՆ-ը ռազմական օգնություն է ուղարկել Լիբանանին

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բեռնափոխադրող ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել ռազմական պաշարների խմբաքանակ։ Այս մասին փետրվարի 11-ին հայտնել է «Lebanon 24» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Պենտագոնի հայտարարությանը։

Հաղորդվում է, որ  ինքնաթիռները վայրէջք են կատարել Բեքաա նահանգի Ռայակ ավիաբազայում։ Տեղափոխված ապրանքները կօգտագործվեն լիբանանյան բանակի կողմից, մասնավորապես՝ ԱՄՆ բանակի զորախմբի հետ համատեղ վարժանքների ժամանակ։

«Մատակարարումները կօգտագործվեն Լիբանանի զինված ուժերի հետ առաջիկա համատեղ զորավարժությունների ժամանակ»,- նշված  է Պենտագոնի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր Լիբանանի զինված ուժերին աջակցելու ծրագրի մեկնարկի մասին՝ որպես Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային ծրագրի մի մաս: