ՆԱՏՕ-ն զինվորականներ կտեղակայի Ռումինիայում, Սլովակիայում և Բուլղարիայում

ՆԱՏՕ-ն մտադիր է բազմազգ զինվորական համակազմ տեղակայել Ռումինիայում, Սլովակիայում և Բուլղարիայում։ Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung-ը։

Նախօրեին Սևծովյան տարածաշրջանում, մասնավորապես Ռումինիայում, զինվորականներ տեղակայելու մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ռումինիայից, Սլովակիայից ու Բուլղարիայից բացի պետք է հստակեցնեն ՆԱՏՕ-ի բազմազգ զինվորական ստորաբաժանումների տեղակայման վայրերը։ Նոր նախաձեռնության համար առավել անվտանգ աղբյուր են համարվում Ֆրանսիան ու ԱՄՆ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարին հայտարարել էր, որ իր երկիրը կստանձնի պարտավորությունը, եթե ՆԱՏՕ-ն որոշում կայացնի։

Մինչ այս ՆԱՏՕ-ի զինվորականները գտնվում էին միայն Բալթյան երկրներում՝ Էստոնիայում, Լիտվայում և Լատվիայում, ինչպես նաև Լեհաստանում։

Դաշնակից երկրներն իրենց որոշումը պետք է կայացնեն հաջորդ չորեքշաբթի։ Նույն օրը հայտնի է դառնալու նաև այն ծրագրերի մասին, որոնք իրագործելու են այս տարվա գարնանը։