Հայաստանում կազմակերպվում է «Նվիրի՛ր գիրք» ինտերակտիվ ակցիան

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ կազմակերվում է «Նվիրիր գիրք» ինտերակտիվ ակցիան։

«Նվիրիր գիրք» ակցիայի հիմնական գաղափարը երիտասարդների շրջանում ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ընդլայնումն է։ Ակցիան նպատակ ունի օգնել ընթերցողներին բացահայտել ժամանակակից հեղինակներին, նոր կյանք հաղորդել հին գրքերին և ուշադրություն հրավիրել դասական գրականության ու նորույթների վրա: Գիրքը միավորում է, և մենք ցանկանում ենք կազմակերպել գրքի փոքրիկ տոն։

Ակցիան նախաձեռնել է «Ռոսատոմ» պետկորպորացիան։ Ակցիայի գործընկերներն են՝ «Անտարես» հրատարակչությունը, Երևանում Ռուսական տունը, Mind Center զարգացման կենտրոնը և Վ․Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը։

Մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է նվիրել իր՝ արդեն կարդացած գիրքը կամ գնել նորը և նվիրել այն մտերիմներին կամ պարզապես անծանոթ մեկին: Գրքեր նվիրելը և փոխանակելը թույլ է տալիս ոչ միայն ընդլայնել մարդկանց մտահորիզոնը, այլև ընթերցելուց հետո ստանալ հաճելի զգացողություններ ու պատմել տպավորությունների մասին:

Պետք է լուսանկարվել նվիրած կամ ստացած գիրքի հետ հետաքրքիր ֆորմատով, տեղադրել լուսանկարը սոցիալական ցանցերում՝ story-ներում կամ post-ի տեսքով ՝ #Նվիրիրգիրք, #lookaround_am հեշթեգերով և անպայման նշել @lookaround.am էջը: Լուսանկարին կարելի է ավելացնել շնորհավորանք, գրքից սիրելի մեջբերում կամ ձեր սեփական մտքերը ընթերցանության թեմայի կամ գրքի կարևորության մասին:

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Facebook-ի և Instagram-ի Lookaround Armenia էջերի ինտերակտիվ ակցիայի մասնակցածների միջև կկայանա խաղարկություն. պատահականության սկզբունքով կընտրվեն երկուական մասնակից, ովքեր նվերներ կստանան։