Ռուս խաղաղապահներն Արցախի զորավարժարանում հրաձգության վարժանքներ են անցկացրել

Պլանավորված մարտական պատրաստության շրջանակներում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Արցախի Հանրապետության զորավարժարանում ավարտել են ԲՏՌ-82Ա նորագույն զրահափոխադրիչների վարման և հրաձգության վարժանքները։ Այդ մասին հաղորել է ՌԴ ՊՆ-ը:

Տանկոդրոմի և մարտական մեքենաների ուղու վրա զրահափոխադրիչների անձնակազմերը մշակել են վարման ստանդարտներ, բարձր արագությամբ խոչընդոտները և դժվարանցանելի տեղանքի հաղթահարումը, BTR-82A զինտեխնիկայով իրականացրել են առանձին և խմբակային թիրախների ուղղությամբ կրակային վարժանքներ:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները զորավարժության շրջանակներում պլանային ուսուցում են անցկացնում լեռնային շրջաններում ժամանակակից զրահափոխադրիչներ վարելու և փոքր տրամաչափի զենքերից ու ստանդարտ զինատեսակներից կրակելու հմտությունները զարգացնելու համար»,- ասել է ռուսական խաղաղապահների ներկայացուցիչ Միխայիլ Պարֆյոնովը։

Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստությանը ներգրավվել է մոտ 50 ռուս զինվորական և մոտ 10 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։