Ստոլտենբերգը Զելենսկիի հետ զրույցում խոստացել է շարունակել ՆԱՏՕ-ի գործնական և քաղաքական օգնությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում ևս մեկ անգամ խոստացել է շարունակել գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել Կիևին։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես խոսել եմ նախագահ Զելենսկիի հետ Ուկրաինայի շուրջ և նրա տարածքում ռուսական զորքերի կենտրոնացման մասին: ՆԱՏՕ-ն կշարունակի գործնական և քաղաքական օգնություն ցուցաբերել մեր շատ արժեքավոր գործընկերոջը»,- գրել է գլխավոր քարտուղարը Թվիթերի իր միկրոբլոգում։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ դաշինքը շարունակում է կոչ անել Ռուսաստանին առաջ շարժվել երկխոսության և խաղաղ լուծման որոնման ճանապարհով։