Որպես քաղաքացի՝ տուգանքի մատերիալ ես, որովհետև «Հայաստանի բռենդը ժողովրդավարությունն է»

2021 թվականից Հայաստանում (մոտավորապես) թանկացել է.

Ձեթը՝ 45-50%,

հացը՝ 10%,

սուրճը՝ 13-15 %

ծխախոտը՝ 10%.

բուսական յուղը թանկացել է 48-52%

շաքարավազը թանկացել է 50%

ձուն թանկացել է 30%

կաթնամթերքը թանկացել է 10%

միրգը թանկացել է 20-25%

բանջարեղենը թանկացել է 10-15%

սխտորը թանկացել է 100%

խառը կանաչին թանկացել է 60-70%

ալյուրը թանկացել է 12,5%

խմիչքը՝ 10-13%

ոչ պարենային ապրանքները թանկացել են 15-20%:

Սրանց էլ գումարեք թանկացած կոմունալ վճարները ու կստանաք սպառողական զամբյուղը: Դե արի, խեղճ ժողովուրդ, յոլա գնա, չէ սա յոլա գնալու բան չէ, սա գոյատևման կռիվ է, բայց դիմացիր, ժողովուրդ, ՔՈ ընտրածն ա, վայելիր… ու հանկարծ հայհոյանք չտաս, կտուգանվես, դու այսուհետ որպես քաղաքացի տուգանքի մատերիալ ես, որովհետև «Հայաստանի բռենդը ժողովրդավարությունն է»:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից