Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների մասին շուտով կհայտարարվի․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Սյունիքի մարզում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների մասին կհայտարարվի շատ շուտով։ Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Նա պարզաբանեց, որ գլխավոր հյուպատոսություն բացելու համար որոշակի վարչական գործընթացներ են պահանջվում։ Նրա խոսքով՝ այդ գործընթացներն ընթացքի մեջ են։ «Եվ հայկական, և իրանական կողմերը պետք է ավարտին հասցնեն գործընթացը»,- ընդգծեց դեսպանը։

Հիշեցնենք, որ Իրանը նախատեսում է հյուպատոսություն բացել Սյունիքի մարզի վարչական կենտրոնում՝ Կապանում։