ԵԱՀԿ-ի ղեկավարը բանակցությունների է մեկնում Կիև և Մոսկվա

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն հինգշաբթի երկօրյա այցով կժամանի Ուկրաինա: Այս մասին ասել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան, հայտնում է լեհական ռադիոն։

Նրա խոսքով ՝ Ռաուն կայցելի Կիև, ինչպես նաև կուղևորվի Ուկրաինայի արևելքում սահմանազատման գիծ:

Յասինը նաև հայտնել է, որ փետրվարի 15-ին Զբիգնև Ռաուն կլինի Մոսկվայում, որտեղ նա բանակցություններ կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչպես հաղորդվել էր, հունվարի 1-ից Լեհաստանը մեկ տարով գլխավորել է ԵԱՀԿ-ն։ Ռաուն հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում իրադրության կարգավորումը կլինի նրա աշխատանքի առաջնահերթությունների թվում:

Ռաուն կարծում է նաև, որ այժմ Եվրոպայում պատերազմի ամենաբարձր սպառնալիքն է վերջին 30 տարվա ընթացքում: