Խնդրում եմ ընդդիմադիր քաղաքական ուժերին հնարավորինս շուտափույթ հանդես գալ երկիրը լքելուն խոչընդոտող օրենսդրական նախաձեռնությամբ. Գևորգ Դանիելյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օտարի կողմից արտաբերած «Հայաստանը ոչ ոքի պետք չէ» բռի արտահայտությունը, ինչ խոսք, խիստ վիրավորական է։ Սթափ մտածող յուրաքանչյուր հայ գիտե, որ մեր Երկիրը, նախ՝ հենց մեզ է պետք, բացի այդ, նույնիսկ այս իրավիճակում տարածաշրջանում զգալի կոմունիկացիոն ու ռազմական նշանակություն ունի, եթե չմխսենք այն։ Բայց, եթե Հայրենիքը պետք է նաև իշխանական քարոզչամեքենային անվերապահորեն լծված անձանց, իրենք ևս վիրավորվում են, ապա ինչո՞ւ են վերջերս գովազդում արտագաղթը, ավելին՝ իրենց գաղթականությունը բացատրում՝ «մեր երեխաները վաստակել են լավ երկրում ապրելու իրավունքը» թեզով (սրանք այդպիսի մի կարկառուն գործչի բառերն են)։

Գիտեք, երբեք արտագաղթը չեմ արդարացնում և ընդունում, բացառությամբ խիստ ծայրահեղ դեպքերի՝ քաղաքական հետապնդումներ, ծանր հիվանդություն և այլն։ Բայց գոնե ըմբռնումով եմ մոտենում նրանց, ովքեր անաղմուկ լքում են Երկիրը, մինչդեռ՝ անտանելի են նրանք, ովքեր, լինելով այս ռեժիմի պահապանները, ոչ միայն փորձում են արդարացնել իրենց «հերոսական» քայլը, այլև բացահայտ գովազդում են գաղթականությունը, ըստ էության՝ իրենց փախուստը։

Հ.Գ. Խնդրում եմ ընդդիմադիր քաղաքական ուժերին հնարավորինս շուտափույթ հանդես գալ՝ հատկապես, պաշտոնաթող անձանց առաջիկա 5 տարիների ընթացքում Երկիրը լքելուն խոչընդոտող օրենսդրական նախաձեռնությամբ ….»: