Հայաստանը մտադիր է նռան գինու առանձին կատեգորիա ստեղծել

Հայաստանը մտադիր է նռան գինու առանձին կատեգորիա ստեղծել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ռուսաստանում այս հունվարից ուժի մեջ մտած կարգավորումներով գինի է համարվում միայն խաղողից, բնական խմորման եղանակով արտադրվածը: Հայկական նռան գինին ցուցադրվում ու վաճառվում է ցածր դասի խմիչքների դարակաշարերում։ Մրգային գինի արտադրող 15 ընկերություն այժմ պետության հետ լուծման ուղիներ է փնտրում, հավանական է, որ նռան գինին նոր ապրանքանիշ դառնա՝ «Գրանադուս» անունով։