Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը. ՈՒՂԻՂ

Արամ Խաչատրյան համերգասրահում  տեղի է ունենում ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը:

Արթուր Գրիգորյանը մահացել է երեկ՝ փետրվարի 4-ին, երկարատև հիվանդությունից հետո։ Նա  63 տարեկան էր։

Կոմպոզիտորի հուղարկավորությունը տեղի կունենա քաղաքային պանթեոնում:

Վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00 Արամ Խաչատրյան համերգասրահից:

Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ։

NEWS.am-ի ուղիղ եթերը