ԵՄ-ը 2 մլրդ եվրո կհատկացնի Ադրբեջանին

Եվրամիությունը Ադրբեջանին հատկացրել է 2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ՝ տնտեսական ներդրումների ծրագրի շրջանակներում։ Այս մասին մասին հայտնել է ԵՄ Հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյնը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Վարհեյնն ընդգծել է, որ «ԵՄ-ը պատրաստ է մասնակցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին»։

«Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության հարցերի շուրջ», – ըստ ՏԱՍՍ-ի, նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։