Զորամասը լքած նորակոչիկն ինքնակամ ներկայացել է Ռազմական ոստիկանություն

Կապանի զորամասը լքած նորակոչիկ Վլե Ֆերոյանն այսօր երեկոյան ինքնակամ ներկայացել է Ռազմական ոստիկանություն:

Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հիշեցնենք՝ Ռազմական ոստիկանության Կապանի բաժնի քննիչները երեք օր է՝ փնտրում էին նորակոչիկին:

Հարազատները վստահեցնում են՝ հրամանատարների վատ վերաբերմունքի պատճառով է ժամկետային զինծառայողը լքել զորամասը: Թե ինչու է նորակոչիկն ինքնակամ լքել զորամասը, ցույց կտա քննությունը։