ՌԴ-ն և Չինաստանը կակտիվացնեն ԵԱՏՄ և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զարգացման ծրագրերի զուգակցումը

Ռուսաստանը և Չինաստանը մտադիր են ակտիվացնել Եվրասիական տնտեսական միության և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զարգացման ծրագրերի զուգակցումը՝ ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև տարբեր ոլորտներում գործնական համագործակցությունը խորացնելու, Ասիա-խաղաղօվկիանոսյան և եվրասիական տարածաշրջանների միջև փոխկապակցվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Այս մասին ասվում է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված հայտարարությունում: