Հրավիրում եմ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ քննիչ հանձնաժողովի հարցերին հրապարակավ պատասխանելու համար

Սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ 2021 թվականի հոկտեմեբերի 25-ին ստեղծվել էր ԱԺ քննիչ հանձնաժողով, որի գործունեությունը վերաբերում է մինչ օրս շարունակվող դատական համակարգի խայտառակ խնդիրներին: Այս ժամանակահատվածում հրավիրել էի քննիչ հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու համար՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Քննիչ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող չափազանց կարևոր հարցերի պատասխան տալու փոխարեն այդ պաշտոնյաները պարզապես հրաժարվեցին ներկայանալ:

Հաշվի առնելով վերոգրյալը, դատական համակարգի նկատմամբ հարձակումների նոր շղթան, որպես քննիչ հանձնաժողովի նախագահ հրապարակավ հրավիրում եմ քննիչ հանձնաժողովի հարցերին հրապարակավ պատասխանելու համար ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Հրավերին դրական արձագանքի դեպքում, հայտնում եմ պատրաստակամությունս երկուստեք ընդունելի օր և ժամ որոշելու հարցում:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից