ԱՄՆ-ը ռազմաօդային ամենամեծ գործողությունն է իրականացրել Սիրիայի հյուսիսում

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանին  իրականացրել է ռազմաօդային ամենամեծ գործողությունը: Այս մասին փետրվարի 3-ին տեղեկացրել է ԱՄՆ պենտագոնը՝ ավելացնելով, որ ռազմաօդային գործողությունը բարեհաջող է անցել՝ առանց քաղաքացիական կորուստների:

Պենտագոնի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ օդային գործողության նպատակն ահաբեկչության դեմ պայքարն է՝ հաստատելով ծայրահեղական ահաբեկիչների ձերբակալումը:

Մինչդեռ ամերիկյան «The New York Times»-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների, գրել է, որ միջազգային կոալիցիայի ձեռնարկած օդային գործողության թիրախում եղել է Իդլիբում տեղայակված «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան մի գործիչ: Ամերիկյան «The Wall Street Journal»-ը նույնպես գրել է, որ գործողության թիրախ են դարձել Ալ-Կաիդայի առաջնորդները:

Ուշագրավ է, որ արաբական «Al Arabiya» կայքի աղբյուրները նշել են, որ այն հատվածը, որտեղ միջազգային կոալիցիան իրականացրել էր օդային օպերացիան, գտնվում է «Ջաբհաթ Ալ-Նուսրայի» ազդեցության տակ («Ջաբհաթ Ալ-Նուսրան» «Ալ-Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության մասնաճյուղերից է): Կայքը հավելել է, որ Իդլիբում ռազմաօդային գործողությանն ուղեկցող բախումները տևել են 3 ժամ։