Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր կկառուցվի

Կառավարությունը հաստատեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր կառուցել:

Ըստ ներդրումային ծրագրի՝ «Մայլեռ մաունթայն ռեզորթը» նախատեսում է 15 միլիարդ դրամ ներդնել այս ծրագրում, ևս 15 միլիարդ՝ ներգրավել այլ մասնավոր ներդրողներից։

««Մայլեռ մաունթայն ռեզորթ» ընկերությունը, որը նպատակ ունի Ապարանում լեռնադահուկային, ճոպանուղային, ռեստորանային ու հյուրանոցային համալիրներ կառուցել, պայմանագիր է կնքել ավստրիական Doppelmayr ընկերության հետ՝ ճոպանուղու ձեռքբերման համար»,- տեղեկացրեց Քերոբյանը:

Համալիրի կառուցման գործում ընդգրկված կլինեն 250 աշխատողներ, իսկ ներդրումային ծրագրի ավարտից հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ։

Կառավարության նիստին ներկայացնելով ներդրումային ծրագիրը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրեց, որ անելու են ամեն ինչ, որ հաջորդ տարի լեռնադահուկային ավանը սկսի աշխատել: