ԱՀ մի խումբ փաստաբաններ աջակցությունն են հայտնում Բախշիյանին

ԱՀ փաստաբանների պալատի փաստաբանները հայտարարություն են տարածել դատավոր Բորիս Բախշիյանին աջակցելու մասին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մենք՝ ԱՀ փաստաբանների պալատի փաստաբաններս, մտահոգություն ենք հայտնում ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշման կապակցությամբ և հայտարարում, որ որոշմամբ տրված համաձայնությունը ոտնձգություն է արդարադատության նկատմամբ և լուրջ սպառնալիք սահմանադրական կարգին՝ դատական համակարգի անկախությունը խաթարելու տեսանկյունից։

Դատապարտում ենք նմանօրինակ ցանկացած գործողությունները և  մեր աջակցությունը հայտնում դատավորի Բորիս Բախշիյանին, իսկ նրա պաշտպանական թիմին՝ մաղթում հաջողություն, այդ առերևույթ քաղաքական հետապնդումներին դիմակայելու գործում»։