Արցախում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել

Արցախի Հանրապետությունում փետրվարի 1-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 16-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2206 քաղաքացու հետազոտություն, որից 244-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։