Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Թուրքիա

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 1-2-ը աշխատանքային այցով Թուրքիա կժամանի։

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այցի շրջանակներում Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի հետ կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության, երկու երկրների բանակների համագործակցության զարգացման, ինչպես նաև ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։