Թուրք-ադրբեջանական պաշտոնական դիրքորոշման մեջ ոչ մի բան չի փոխվել և երբեք չի փոխվի

Ադրբեջանահաճո «խաղաղության դարաշրջանի» հայ սիրահարներին և թուրքերի հետ հաշտվողներին կրկին աչքալուսանք է ուղարկում իրենց կողմից շատ սիրված և հարգված, հանրաճանաչ ֆաշիստ, տեռորիստ և հայասպան ոմն Ալիև Իլհամը։

Այսպիսով, երեկ Ալիևը այցելել է իր ցեղակիցների կողմից  օկուպացված հնադարյա հայկական Գանձակ քաղաքը (թուրքերեն՝ Գյանջա) և կրկին արտահայտվել է, թե իրենք ծնկի են բերել հայերին և նույնիսկ խաղաղության դեպքում իրենք պետք է վերահսկողության տակ պահեն հայերի քաղաքականությունը տարածաշրջանում։ Դրա հետ մեկտեղ «կիրթ» (սա ՀՀ իշխանավորների որակավորմամբ) Ալիևը ավանդաբար սպառնացել է Հայաստանը ոչնչացնել, եթե հանկարծ հայերը չհամաձայնեն շարժվել ըստ  թուրք-ադրբեջանական տեսլականի։ Դե այդ վիժվածքի վիրավորանքները հայերի և Հայաստանի հասցեին չեմ մեջբերի։

Իսկ եթե  սթափ գնահատենք իրավիճակը, ապա ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական պաշտոնական դիրքորոշման մեջ ոչ մի բան չի փոխվել և երբեք չի փոխվի առ այն, որ համաձայն Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական, պետական, ազգային հայեցակարգի՝ իրենք իրենց ողջ ռազմական, տնտեսական, դիվանագիտական և, ի վերջո, պետական ներուժը օգտագործելու են, որ ժամանակի ընթացքում չեզոքացնեն տարածաշրջանում  հայկական գործոնը, այսինքն՝ ստեղծեն մի իրավիճակ, երբ հայերը կա՛մ ստիպված կլինեն լքել Հայաստանը, կա՛մ կոտորվել։

Եթե ինչ-որ մեկին թվում է, որ տասնամյակներ ի վեր  ադրբեջանցիների և թուրքերի կողմից հայկական պատմամշակույթային ժառանգության ոչնչացումը և մեր պատմության «սեփականաշնորհումը» դա ինչ որ միամիտ գործընթաց է, ապա շտապեմ հիասթափեցնել․ դա շատ մանրակրկիտ իրագործվող հակահայկական նախագիծ է՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս։

Կասեք՝ գույները խտացնո՞ւմ եմ։ Բարի, այդ դեպքում (որքան էլ ծանր լինի) կոչ եմ անում պարզապես հիշել որպես օրինակ Նախիջևանի ճակատագիրը, որը ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ  պայմաններում իսպառ հայաթափվեց։ Կրկնում եմ՝ հայաթափվեց  ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ պայմաններում։

Հիմա հարց․ այս բոլոր փաստերը հաշվի առնելով, հատկապես, որ ո՛չ թուրքերը, ո՛չ ադրբեջանցիները չեն թաքցնում իրենց հակահայկական նպատակները, էլ ի՞նչ պիտի թուրքերը և ադրբեջանցիները անեն, որ մենք, ի վերջո, խելքի գանք ու հասկանանք, որ բոլոր գործընթացները, որոնք փաշինյանական իշխանությունները իրականցնում են ադրբեջանցիների հետ  «խաղաղության դարաշրջանի» բացման և թուրք֊հայկական, իբր, մերձեցման շրջանակներում, լիովին համապատասխանում է տարածաշրջանում հայաթափման հրեշավոր թուրք֊ադրբեջանական նախագծին։

Ուղղակի ապշում եմ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից