Ռուս խաղաղապահներն Արցախի դպրոցականների համար ինտերակտիվ դասընթաց են անցկացրել

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի միջնակարգ դպրոցում ինտերակտիվ «Խաղաղության դաս» են անցկացրել հինգերորդ և վեցերորդ դասարանցիների հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի միջնակարգ դպրոցում անցկացրել է ինտերակտիվ դաս «Խաղաղապահներ. խաղաղապահ գործունեություն» թեմայով։ Առաջին դասը՝ «Խաղաղապահներ, ովքե՞ր են նրանք», երկրորդը՝ ականների շարունակական վտանգի պայմաններում վարքագծի կանոնների մասին, երրորդը՝ առաջին բուժօգնության մասին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Սոկորևը։