Ծնկած վիճակից պիտի դուրս գանք, հզորացնենք մեր բանակն ու ազատագրենք Շուշին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են` պահեստազորի սպա, ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Արթուր Սարգսյանը և պատմաբան, Շուշիի պատմության թանգարանի վարիչ Աշոտ Հարությունյանը:

1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» և այդ օրն էլ հայտարարվեց Հայկական Ազգային Բանակի օր: Այս տարի մեր բանակի 30-րդ` հոբելյանական տարեդարձն է:

Մենք միշտ հպարտացել ենք Արցախն ազատագրած մեր հաղթանակած  բանակով, բանակ, որը  30 տարի շարունակ եղել է ամենամարտունակը տարածաշրջանում և մեր  խաղաղության ու անվտանգության երաշխավորը:

Շնորհիվ Հայոց  բանակի ու հայ  զինվորի` 30 տարի ունեինք արժանապատիվ խաղաղություն, որովհետև իրական խաղաղությունը հաստատվում է միայն Հզոր բանակով:

Սակայն  մեր պարտությունը  սկսվեց այն ժամանակ, երբ գունավոր հեղափոխության ալիքով իշխանության եկածները սկսեցին թիրախավորել հայկական բանակը` նսեմացնել մեր հաղթանակները սկսվեց Արցախյան ազատամարտի մասնկիցների, մեր հերոս տղաների վարկաբեկման մի անբարո գործընթաց:

Եվ  մեր պարտությունը չուշացավ…

Արցախի 78 տոկոսը, Հայաստանից` 42 քառակուսի կիլոմետր տարածք այսօր թշնամու վերահսկողության տակ է,

Մենք կորցրել ենք մեր  արժանապատիվ խաղաղությունը ու թշնամուն խաղաղություն պարտադրողից վերածվել խաղաղություն մուրացող երկրի: Եվ  սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հանդուրժում ենք ներքին թշնամուն ու նրա ձեռքով իրականացվող Հայոց բանակի կազմաքանդումը:

Ծնկած վիճակից դուրս գալու ելքը մեկն է` այս իշխանությունը պե՛տք է հեռանա, և մենք ազգային  միասնությամբ, համախմբվածությամբ կարողանանք շտկել մեր մեջքը, կանգնեցնել մեր պետության անկումը և վերականգնել մեր  հզոր հայկական բանակը:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։