Զինվորի տան տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում

Զինվորի տունն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այսօր գործակցության հուշագիր ստորագրեցին:

Քաղավիացիայի կոմիտեն սեփական նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպի Զինվորի տան բոլոր այն տղաների համար, ովքեր ցանկություն կհայտնեն այս ոլորտում մասնագիտանալ և աշխատել:

Տղաներին կառաջարկվեն տարբեր դասընթացներ, հետևաբար նաև՝ տարբեր աշխատատեղեր:

Տղաների ֆիզիկական որոշ սահմանափակումներ, ըստ կոմիտեի նախագահի, խոչընդոտ չեն: