Հայտնի է Սայաթ Շիրինյանի գտնվելու վայրը

«Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում է։ Այս մասին հայտնում է Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

Նշենք, որ Շիրինյանին մի քանի ժամ առաջ դիմակավորված անձինք իր տան բակից բերման են ենթարկել եւ տարել անհայտ ուղղությամբ։