Աշոտ Մինասյանի խափանման միջոց կալանքի հարցը կքննվի հունվարի 26-ին

Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Եկաթ»-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի հիմնավոր լինել կամ չլինելու հարցի քննությունը նշանակված է սույն թվականի հունվարի 26-ին ժամը 16։00-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ԳՈՐԻՍ քաղաքում գտնվող նստավայրում։ Այս մասին հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։