Էմիլ Տարասյանը ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածը և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.

Էմիլ Տարասյանին ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի»։