Գերմանիայում ստորագրահավաք են սկսել երկրի ամենահին ու հեղինակավոր համալսարաններից մեկում ադրբեջանցիների ֆինանսավորած քարոզչական «ամբիոնի» գործունեությունը քննելու պահանջով

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գերմանիայում ստորագրահավաք են սկսել երկրի ամենահին ու հեղինակավոր համալսարաններից մեկում ադրբեջանցիների ֆինանսավորած և, ըստ էության, քարոզչական «ամբիոնի» գործունեությունը քննելու պահանջով։

Երկար տարիներ է գործել, բայց երբ աղմուկ է բարձրացել, արագ փակել են, իսկ ղեկավարին առոք-փառող ուղարկել թոշակի։ Հիմա էլ հրաժարվում են հանրությանը հաշվետվություն ներկայացնել, թե ինչ են արել Ալիևի փողերով։

Քննությունը զգուշացում կլինի նաև Ալիևի ռեժիմի հետ մութ գործարքների գնացող ԵՄ ակադեմիական այլ կառույցների համար։

Կարևոր է առաջին հերթին Գերմանիայում, իսկ հետո նաև ԵՄ երկրներում բնակվող անձանց մասնակցությունը ստորագրահավաքին։

Միացե՛ք, ընկերնե՛ր։ Ե՛ւ միացեք, և՛ տարածեք»։

Հղումը՝ ստորև