ՀՀ նախագահի պարտականությունները կկատարի Ալեն Սիմոնյանը

ՀՀ Սահմանադրության 144-րդ հոդվածում ասվում է, որ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ ԱԺ նախագահն՝ Ալեն Սիմոնյանն է։