103 տարեկանում կյանքից հեռացել է երաժշտական մանկավարժ Մարիամ Տոնյանը

103 տարեկանում կյանքից հեռացել է երաժշտագետ, երաժշտական մանկավարժ Մարիամ Տոնյանը։

Նա 84 տարի հարմոնիա է դասավանդել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Մարիամ Տոնյանը Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին էր:

2019թ-ին ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ավելի քան 80 տարվա մանկավարժական փորձ ունեցող ուսուցչուհին «Երախտագիտության» մեդալով էր պարգևատրվել։