Վատագույն ընտրությունը «Օմեգային» ամբիոնի մոտ ուղարկելն էր․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)

«Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրվել և իրականացվել է հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Հայաստանը և հայ ժողովուրդը շարունակելու են պայքարը Ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար։ Հայաստանը դատապարտում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը, ցեղասպանության ճանաչումից, դատապարտումից և պատմական հատուցումից հետո է միայն սկիզբ դրվելու հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման։ Կարծում եմ՝ երբեք որևէ մեկի համար խնդիր չէ բարձրաձայնել այս ճշմարտությունները։ Ուզում եմ վստահ լինել, որ վարչապետի աթոռին նստած անձի համար այս բարձրաձայնումները ևս խնդիր չեն։ Այս նախադասությունները, որոնք մեր միասնական կամքն են արտահայտում, կարո՞ղ են հնչեցվել վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից, ամբիոնին չմոտենալը իր կողմից ևս կդիտարկվի այս նախադասությունները կրկնելուց խուսափել»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Հարցին արձագանքեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում