Սյունիքի հյուրանոցներին կտրամադրվի 175 մլն դրամի չափով լրացուցիչ օժանդակություն. Վահան Քերոբյան

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարզաբանում է խնդրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից առ այն, թե վերջին օրերին ինչպիսի փոխհատուցում և օգնություն է տրամադրվել Սյունիքի մարզի հյուրատներին ու հյուրանոցներին:

Վահան Քերոբյանը նշել է, որ համավարակից և պատերազմի շոկերից հատկապես տուժել են Սյունիքի մարզի հյուրանոցները: Այնտեղ զբաղվածությունը ևս բավարար չի եղել: Կառավարությունը որոշել է լրացուցիչ օժանդակություն տրամադրել Սյունիքի հյուրանոցներին՝ 175 մլն դրամի չափով: