Լևոն Յոլյանը ՀՀ hաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել

Այսօր Հայաստանի Հանրապետության hաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը  պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը հունվարի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ: