Հայաստանի վեց մարզիկներ կմասնակցեն Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերին

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին տեղեկացրել է Պեկինի Ձմեռային  օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին:

Համապատասխան  միավորների  շնորհիվ  տեղ է հատկացվել  դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:

Օլիմպիական արտոնագիր ունի նաև մեր  Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը: