Թուրքիայում հացի հերթերն աճում են

Թուրքիայում տնտեսական ճգնաժամի համապատկերին արագորեն վատանում է քաղաքացիների կենսամակարդակը։ Դեֆիցիտ են դառնում առաջին անհրաժեշտության մթերքները՝ ինչպիսին սովորական հացն է։

Ստամբուլի, որը ոչ միայն Թուրքիայի, այլ ողջ տարածաշրջանի հիմնական առևտրային քաղաքներից մեկն է, հացի երկար հերթերի կադրերը հայտնվել են համացանցում:

Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում հերթի տեսագրությունը Twitter-ում հրապարակել է թուրք պատգամավոր Թունջայ Օզքանը։ 

Ընդդիմությունն ու քաղաքացիները տնտեսական ճգնաժամի համար մեղադրում են գործող կառավարությանն ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Միաժամանակ, ինքը՝ Էրդողանը, պնդում է իր տնտեսական քաղաքականության ճշմարտացիությունը և հայտարարում, թե Թուրքիան պետք է մտնի աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակի մեջ։