Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարող այցելել Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարող այցելել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ի՞նչն է մեզ մտահոգում․ այն, որ համանախագահների եռյակին մինչ օրս չի հաջողվում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին և կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ կողմերին աջակցելու մարդկանց միջև շփումների հաստատման, հումանիտար խնդիրների լուծման գործում»,-ասել է նա։

Միևնույն ժամանակ ռուս դիվանագետը հույս է հայտնել, որ առաջիկայում համանախագահների եռյակին, այնուամենայնիվ, կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: